Սա դասական օրինակ է, թե ինչպես մանիպուլյացիան և քարոզչությունը կարող են խեղդել նույնիսկ ամենավտանգավոր ժողովրդական շարժումները։
Բաժանիր, որ տիրես կամ` բաժանիր ու տիրիր. սա հին ու մշտապես կիրառվող քաղաքական ռազմավարություն է։ Իշխանություններին միշտ ձեռնտու է, որ ժողովրդի դժգոհ զանգվածները կռվեն իրար հետ, ոչ թե իրենց` իշխանության դեմ։
Սոցիալական մանիպուլյացիա
Իշխանությունը չի փորձում լուծել խնդիրները կամ հանել դժգոհության պատճառը։ Փոխարենը, մարդկանց ուշադրությունն ուղղորդում է միմյանց՝ ստեղծելով հակասություններ։
Ժողովրդի ինքնաոչնչացում
Երբ ժողովուրդը բաժանվում է ճամբարների, յուրաքանչյուր ճամբար իր ուժը վատնում է մյուսի դեմ պայքարում, ինչի արդյունքում իշխանությունը մնում է անսասան։
Իշխանությունները հասարակությանը բաժանում են սոցիալական խմբերի, գաղափարական ճամբարների, տարածաշրջանների, որպեսզի դրանք միմյանց հակադրվեն։ Մինչդեռ հիմնական հարցերը՝ կոռուպցիան, սոցիալական անհավասարությունը, ազատությունների սահմանափակումը, մնում են անլուծելի։
Գրիգոր Գրիգորյան